Ուկրաինայի փոխվարչապետը հրաժարական է տվել
Ուկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշևսկին հայտարարել է հրաժարականի Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անեով «112 Ուկրաինա»-ին։
Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Օլեգ Լյաշկոյի «Արմատական» կուսակցություն դուրս էր եկել իշխող կոալիցիայի կազմից և դարձել ընդդիմություն։
«Կոալիցիայից դուրս գալը «Արմատական» կուսակցություն խմբակցության ընդհանուր որոշումն է եղել, և բոլորը պաշտպանել են այն։ Որպես հետևանք «Արմատական »կուսակցությունը չի կարող ներկայացված լինել կառավարությունում։ Դա ինձ համար նշանակում է, որ ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել է Վոշևսկին։