Հռոմի պապը թույլատրել է ներել կանանց՝ աբորտ անելու մեղքը
Հռոմի պապ Ֆրանցիսկը քահանաներին թույլ է տվել ներել կանանց՝ աբորտ անելու մեղքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ինչպես ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ՝ Հռոմի պապը «շատ կանանց հետ է հանդիպել, ովքեր իրենց սրտերում կրում են այդ ցավոտ որոշման սպիները»:
Հռոմի պապի այս հայտարարությունը թարամցրել է կաթոլիկ եկեղեցու քահանայապետի կերպարը: