Դևիդ Բեքհեմի նոր դաջվածքը՝ ի պատիվ ավագ որդու (լուսանկարներ)
Պարզվում է՝ նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դաջվածքների մեծ սիրահար է:
Բոլորին հայտնի է՝ Բեքհեմը պաշտում է իր զավակներին:Այս անգամ ևս նա իր նոր դաջվածքը նվիրել է որդիներից մեկին՝ ավագ որդուն: Նոր դաջվածքի լուսանկարը՝ «Buster» մակագրությամբ, Բեքհեմը հրապարակել է իր միկրոբլոգում:Հենց այպես է ֆուլտբոլստը սիրում անվանել իր ավագ որդուն՝ Բրուկլինին:Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
«Ես միշտ այդպես են անվանել Բրուկլինին:Սիրում եմ քեզ,Բա՛ստ»,- գրել է Դևիդ Բեքհեմը:
Ի դեպ,այս բառը անգլերենից թարգմանվում է որպես «մի հրաշալի բան»: Երևի այս քայլով ֆուտբոլիստը ցանկացել է ևս մեկ անգամ ցույց տալ,թե ինչքան է սիրում իր երեխաներին:
Հիշեցնենք,որ վերջերս արված դաջվածքն էլ նվիրված էր նրա միակ դստերը՝ 4-ամյա Հարպերին: