Պուտինը սեպտեմբերի 1-ը կանցկացնի դպրոցականների հետ
ՌԴ նախագահ Վ.Պուտինը Սեպտեմբերի 1-ը կանցկացնի դպրոցականների հետ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Դ.Պեսկովը:
Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, նախագահը կայցելի Սոչիում գտնվող «Сириус» ուսումնական հաստատություն:
Դ.Պեսկովի խոսքերով նախագահը կխոսի երիտասարդների հետ, կդիտի դպրոցականների պատրաստած միջոցառումը, ինչպես նաև նրանց հետ միասին կխաղա հոկեյ: