Հրդեհ Բյուրեղավան քաղաքում
Օգոստոսի 31-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկի խոհանոցում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Ս.-ին պատկանող օժանդակ շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.19-ին:
Այրվել են օժանդակ շինության փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և մոտ 20 քմ խոտածածկույթ: