Ռադայի առաջ անկարգությունների հետևանքով զոհեր են գրանցվել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է որ Գերագույն ռադայի շենքը պայթեցնելու հետևանքով զոհեր են գրանցվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «112 Украина»-ին:
«Ըստ իմ տեղեկությունների՝ բախումների և պայթունի հետևանքով զոհվածներ կան»,- ասել է նա՝ չմանրամասնելով զոհերի թիվը:
Այս տեղեկությունը, սակայն, իրավապահ մարմինները պաշտոնապես չեն հաստատել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռադայի շենքի առաջ անկարգությունների հետևանքով վիրավորվել էր 100 մարդ: