Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան վիրավորներ (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կիևում լարված իրավիճակ է: Գերագույն ռադայի մոտ հավաքվել են մեծ թվով ցուցարարներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Գերագույն ռադայի շենքի մոտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 30 մարդ, որոնց թվում կան և՛ ցուցարարներ, և՛ ոստիկաններ:
Գերագույն ռադայի շենքի դիմաց կատարվող իրադարձություններին կարող եք հետևել այստեղ:
Լուսանկարները՝ ստորև.