Բուլղարիայում կառավարական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Բուլղարիայի Վառնա քաղաքում կառավարական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ինքնաթիռում է եղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Այս մասին գրում է Լenta.ru-ն՝ հղում տալով բուլղարական ազգային ռադիոյին:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի երկրորդ կեսին: Վայրեջքից առաջ ինքնաթիռը մի քանի ավելորդ պտույտ է կատարել, որի արդյունքում նաև վառելիքի գերծախս է եղել:
Վարչապետն ուղևորվելիս է եղել Պլովդիվ՝ մասնակցելու նոր սպորտային համալիրի բացմանը: