Շիրակի մարզում 300 նոր աշխատատեղ կստեղծվի
Հայաստանի բոլոր մարզերում ներդրումային ցանկացած ծրագիր չափազանց կարևոր է: Նամանավանդ, համեմատաբար աղքատ մարզերը պահանջում են լրացուցիչ ուշադրություն:
Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է:
Այսօր կառավարության ղեկավարը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև «Լենտեքս» գուլպանասկեղենի ֆաբրիկա, որտեղ զրուցել է գործարանի տնօրեն Կարեն Գմոցյանի հետ:
Գործարանն այս պահին ունի 170 աշխատատեղ: Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի աշխատատեղերն ավելանան մի քանի հարյուրով:
Ֆաբրիկայի տնօրենի կարծիքով՝ հավելյալ տարածքը և վարկային միջոցները հնարավորություն կտան, որպեսզի մինչև մյուս տարի աշխատատեղերն ավելանան 300-ով:
Պետք է նշենք, որ գործարանի հավելյալ տարածքի համար վարչապետի կողմից հանձնարարական է ստացել մարզպետը, իսկ վարկային միջոցների համար` էկոնոմիկայի նախարարը:
Այսպիսով, կառավարության ղեկավարի կատարած այցի առանցքային խնդիրներից մեկը Շիրակի մարզում նոր աշխատատեղերի ստեղծումն է, իսկ «Լենտեքս» ֆաբրիկայի ընդլայնումը կլինի առաջին ձեռքբերումը:
Տիգրանուհի Դավթյան.Ֆեյսբուք