Մեծ Բրիտանիայում փառատոնի ժամանակ ինքնաթիռ է ընկել
Բրիտանական Չեշիր քաղաքում «CarFest» փառատոնի ժամանակ՝ օդաչուական ռազմավարժություն կատարելիս, ինքնաթիռ է ընկել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Independent-ին, ականատեսները նշել են,որ երկու ինքնաթիռ զորավարժություն էին կատարում:Դրանցից մեկն ընկել է մոտակա անտառում,որից հետո ծխի քուլաներ են երևացել երկնքում:Շատերն առիթը բաց չեն թողել և շտապել են լուսանկարահանել արտակարգ պատահարը:
Մանրամասները դեռևս հայտնի չեն:Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և շտապ օգնությունը: