Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել այն բանից հետո, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հայտարարություն տարածեց, որ չի պատրաստվում նվազեցնել «սև ոսկու» արդյունահանումը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նավթի գների ավելի խորը անկումը զսպվում է նավթի պահանջարկի մեծացմամբ, և եթե նույնիսկ ՕՊԵԿ-ը նվազեցնի նավթի արդյունահանումը, միևնույնն է, դա չի կարող նպաստել շուկայի առավել կայունացմանը:
Հարկ է նշել, որ երեկ երեկոյան, WTI մակնիշի հյուսիսամերիկյան նավթի գինն իջել էր 47 դոլարից` կազմելով 46,89 դոլար, իսկ Brent մակնիշի հյուսիսեվրոպական նավթի գինը մեկ բարելի համար հատել էր 52 դոլարի շեմը` հասնելով 51,83 դոլարի: Սա ամենացածր գինն է այս տարվա հունվար ամսից:
Տաթև Տիգրանյան. ֆեյսբուք: