Մեծ Բրիտանիայի օդանավակայանում ինքնաթիռ է ընկել և հրկիզվել
Մեծ Բրիտանիայի Բլեկբուշ օդանավակայանում ինքնաթիռ է ընկել և հրկիզվել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին, ականատեսներից մեկը հայտնել է,որ ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքների համար նախատեսված տարածքից և ընկել կայանված մեքենաների վրա,որից հետո այրվել է:
«Ես հետևում էի այս ամենին և տեսա՝ ինչպես այն ընկավ կողքի վրա,այնուհետև սկսեց այրվել:»,- նշել է մեկ այլ ականատես:
Տուժածների մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն: