«Թալիբան» շարժումը նոր առաջնորդ ունի
«Թալիբան» շարժումը նոր առաջնորդ ունի: Այս մասին գրում է Reuters-ը` հղում տալով աղբյուրներին: Իչպես նշվում է՝ նոր առաջնորդ է դարձել Ակտար Մուհամեդ Մանսուրը:
Ավելի վաղ Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ մուլլա Օմարը սպանվել է ավելի քան երկու տարի առաջ: ԱՄՆ-ում ևս հայտարարվել էր, որ «Թալիբան»-ի առաջնորդ Մուհամեդ Օմարի մահը համապատասխանում է իրականությանը: