Մեքսիկայում անհայտ անձինք 8 հոգանոց ընտանիք են ոչնչացրել
Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա նահանգում անհայտ անձինք 8 հոգոց բաղկացած ընտանիք են սպանել: Այս մասին հայտնում է Yahoo! News-ը:
Դատախազության տվյալներով՝ ընտանիքը հուլիսի 26-ին լեռներ էին գնացել: Ճանապարհին զինված անհայտ անձինք առևանգել են նրանց:
Միջադեպը տեղի է ունեցել Կասա Կեմադայի մոտակայքում:
Այդ տարածքը հարուստ է թմրանյութերի տեսականիով: Առևանգվածներից մեկին հաջողվել է փախչել, իսկ մյուս 8-ին զինված մարդիկ սպանել են: