Ներողություն խնդրելու փոխարեն լկտիության հասնող նեղություն մի՛ պատճառեք քաղաքացիներին
Պետության (կառավարության) և քաղաքացիների հարաբերությունների իդեալականը փոխադարձ հարգանքը, պարտականությունների մեջ պարտաճանաչությունն է:
Ո՛չ, անթույլատրելի է, երբ կողմերից մեկը խախտելով ու անտեսելով իր պարտականությունները, մյուսից պահանջում է կարգապահություն և պարտաճանաչություն
Ասել կուզեմ, եթե կառավարությունը չի կարողանում ժամանակին վճարել քաղաքացու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը, ապա որևէ բարոյական հիմք ու իրավունք չունի՝ անջատելու քաղաքացու գազը կամ հոսանքը` վճարների ուշացման պատճառով:
Ներողություն խնդրելու փոխարեն, նոր նեղություն մի պատճառեք քաղաքացիներին. դա սովորական ցինիզմ է՝ լկտիության հասնող:
Բելլա Սիմոնյան. ֆեյսբուք: