Նաիրիտցիներն իրազեկման երթ են անցկացնում
Այսօր՝ հուլիսի 30-ին, «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները կրկին ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կապված աշխատավարձերի մարման հետ:
Նաիրիտցիները պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունը կատարի իր խոստումն ու վճարի իրենց աշխատավարձերը:
Վերջիններս իրազեկման երթ են անցկացնում Հանրապետության հրապակի հարակից փողոցներում և հայտարարում, որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր խոստումն ու չի վճարել աշխատավարձերը սահմանված ժամկետում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարվեն։