Չեչեն աղջիկները խաբեությամբ գումար են շորթել «ԻՊ»-ի հավաքագրողներից
Չեչնիայում 3 աղջիկ հաղորդակցվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավաքագրողների հետ: Նրանք սոցիալական ցանցի կեղծ էջերով գրել են , թե ցանկանում են միանալ կազմակերպությանն ու գումար են խնդրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
Կոնտակտների հաստատումից հետո աղջիկները ասել են, որ գումար չունեն, որպեսզի հասնեն Սիրիա:
Երբ «ԻՊ»-ի հավաքագրողները փոխանցել են համապատասխան գումարը, աղջիկները հեռացրել են իրենց էջերը: Այժմ աղջիկների նկատմամբ հետաքննություն է ընթանում: