Տյումենում ավելի քան 40 մարդ է տարհանվել բնակելի շենքից
Տյումենի մարզի Իշիմ քաղաքում գիշերն ավելի քան 40 մարդ է տարհանվել: Մարդկանց տարհանման պատճառը 3 հարկանի բնակելի շենքի պատերի ճաքելն է եղել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс»-ին:
Մարդկանց տարհանելու որոշումը կայացվել էր երկրի ԱԻՆ հանձնաժողովի արտակարգ նիստի ժամանակ: Տարհանվածները տեղավորվել են հարազտների տներում:
Նշվում է, որ շենքը կառուցվել է 1956թ: