Պատմության մեջ այս օրը. հուլիսի 30
1792՝ Մարսելի կամավորների ջոկատը Քլոդ դե Լիլիի ստեղծագործությունը երգելով մտնում է Փարիզ։ Հետագայում այն «Մարսելյեզ» անունով դառնում է Ֆրանսիայի ազգային օրհներգը
1935՝ գրպանային ձևաչափի էժան գրքերի Penguin Books հրատարակչությունըհրատարակում իր առաջին գիրքը;
1971՝ Ապոլոն-15-ը երկու աստղագնացներով վայրէջք է կատարում Լուսնի վրա
1974՝ Քվեբեկում ֆրանսերենը հայտարարվում է միակ պաշտոնական լեզու
1980՝Վանուատուն ձեռք է բերում անկախություն
Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաք
2012՝ Հնդկաստանում էներգահամակարգի խափանման պատճառով երկրի հյուսիսային յոթ նահանգների 360 միլիոն բնակչությունը զրկվում է էլեկտրաէներգիայից