Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձը փորձել է ինքնասպանություն գործել
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ կեսգիշերին մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձին: Ձերբակաւության պահին նա փորձել է ինքնասպանություն գործել՝ իր վրա կրակելով:
Մեր այս տեղեկությունը ոստիկանությունից չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։