Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 5-ամյա երեխան մահացել է. նրա հայրն ու 2 ուղևորներ հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է,որ հուլիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զառ գյուղից դեպի Ակունք գյուղ տանող ճանապարհին ԶԻԼ ՄՄԶ մակնիշի 14 OO 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ակունք գյուղի բնակիչ 26-ամյա Զորիկ Խալաթյանը վարելով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր առաջ ընթանալով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զ. Խալաթյանը, ուղևորներ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչներ 46-ամյա Սամվել Սուքիասյանն ու 21-ամյա Համլետ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները՝այստեղ: