Ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկանը մահացել է
Հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, ծայրահեղ ծանր վիճակում «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 29-ամյա մի կին՝ 35 շաբաթական հղիությամբ: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի լրատվական բաժնի պատասխանատուն:
«Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային HELLT անբավարարություն: Ծննդկանին արվել է կեսարյան հատում, սակայն այսօր առավոտյան՝ 08:40-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը»,-ասաց հիվանդանոցի աշխատակիցը:
Նա նշեց նաև, որ երեխան կենդանի է, սակայն վիճակը ծանր է: