Հայկական անօդաչու թռչող սարք խփելու մասին Ադրբեջանի տարածած լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊԲ
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ ադրբեջանական APA լրատական գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Աղդամի շրջանում