Օլանդն Իրանի նախագահին հրավիրել է Փարիզ
ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իրանի իր գործընկերոջը՝ Հասան Ռոհանիին, նոյեմբերին հրավիրել է Փարիզ:
Այս մասին գրում է Reuter-ը՝ հղում տալով իրանական լրատվամիջոցներին:
Հրավերը Թեհրանին փոխանցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
Ֆաբիուսի այցելությունն Իրան կտևի մինչը օգոստոսի 2-ը: