Ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը ավտոմեքենայով մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ջրվեժի կամրջի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Վաղարշակ Հունանյանը իր վարած Dodge մակնիշի 05 UL 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հունանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Մանրամասները՝ այստեղ: