Համալսարան ընդունվելը բացարձակ ոչ մի բանի երաշխիք չէ, բացի նրանից, որ 4 կամ 5 տարի քո տարեկիցների հետ հետաքրքիր ու ուրախ ժամանակ կանցկացնես
Խորհրդային ժամանակ համալսարան ընդունվելը ապահով ու բարեկարգ կյանքի երաշխիք էր, ինչի արդյունքում երիտասարդներն ու պատանիները օրերով չէին քնում, պարապում էին, որ ընդունվեին համալսարան: ԲՈՒՀ ընդունվելը տոնակատարություն էր, իսկ չընդունվելը` ողբերգություն:
Հիմա նույնպես երիտասարդները գիշերները չեն քնում, ամիսներով ու տարիներով պարապում են, համալսարան ընդունվելուց ուրախանում և այլն, բայց համալսարան ընդունվելը բացարձակ ոչ մի բանի երաշխիք չէ, բացի նրանից, որ 4 կամ 5 տարի քո տարեկիցների հետ հետաքրքիր ու ուրախ ժամանակ կանցկացնես:
Չնայած դրան, հիմա նորից ավանդույթից ելնելով երիտասարդները ահռելի ժամանակ ու ռեսուրս են ծախսում համալսարան ընդունվելու համար:
Իսկ եթե դիրքորոշումը մի քիչ փոխվի, ու երիտասարդը նույն կերպ չքնի, օր ու գիշեր աշխատի, բայց իր պրոյեկտի, իր գործի, իր ինքնակատարելագործման վրա, ապա դա ավելի է համապատասխանում ժամանակակից հայկական (և ոչ միայն) սոցիումում արդյունավետ ապրելու սկզբունքներին, քան ԲՈՒՀ ընդունվելու ու ավարտելու համար չարչարանքը:
Դիրքորոշումները, իդեալները փոխել է պետք, երիտասարնդրը օրեր ու գիշերներ պետք է ծախսեն սեփական բիզնես պրոյեկտների, սեփական ՏՏ պրոյեկտների, սեփական ինքնակատարելագործման վրա, ոչ թե հարցաշարեր պարապելու:
Վահրամ Միրաքյան.Ֆեյսբուք