Թուրքիան կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Իսլամական պետության զինյալների հանդեպ
Թուրքիան կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Իսլամական պետության զինյալների հանդեպ:Այս անգամ Թուրքիան խաղեր չի խաղում,այլ իր նախկինում խաղացած սխալ խաղն է փորձում ուղղել: Գաղտնիք չէր, որ Թուրքիան համակրում էր «ԻՊ»-ի զինյալներին և ամեն անգամ անուղղակիորեն արդարացնում նրանց գործողությունները, «ԻՊ»ն էլ որպես երախտիք հենց Թուրքիային էր վաճառում իր տիրապետության տակ գտնվող նավթը կամ նավթահումքը:
Սակայն իրավիճակի նման փոփոխությունը ` թուրքական զինուժի կողմից օդային հարվածները «ԻՊ»-ի ռազմական օբյեկտներին, խոսում է նրա մասին, որ Թուրքիան զգում է ռեալ վտանգ քրդերի և «ԻՊ»-ի զինյալների համագործակցության մասով:
Վերջերս հենց սրա մասին էր ակնարկել Էրդողանը ` ասելով ,որ թուրքիան միատարր երկիր չէ իր հյուրընկալության պատճառով,բայց կարող է տնից վռնդել բոլոր նրանց ովքեր իրենց տան տիրոջ կարգավիճակում կզգան և քայքայիչ գործողություններ կծավալեն: Այնուհետև ավելացրել էր. Արկածախնդիր քրդերին և աշխատավոր,պետության նկատմամբ երախտագիտությամբ լցված քրդերին տարբերել է պետք:
Կիլիկիա Հայաստան. ֆեյսբուք: