Ո՞ր ռուս արտիստներին է Ուկրաինայում ցանկանում տեսնել Սաակաշվիլին
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ռուսական էստրադայի արտիստներ Անդրեյ Մակարևիչին, Զեմֆիրային հրավիրել է համերգներով հանդես գալ Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Apsny.ge-ը:
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով ներկա կգտնվի այն արտիստների համերգներին, ովքեր ունեն պրոուկրաինական դիրքորոշում:
Հիշեցնենք, որ Տիմատիի համերգը նախատեսված էր Օդեսայի «Իբիցա» ակումբում օգոստոսի 21-ին։ Նահանգապետ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է խանգարել համերգի անցկացմանը և համառորեն խորհուրդ էր տվել չեղարկել ռեփերի ելույթը։
Միջոցառման կազմակերպիչները լսել են քաղաքական գործչին և չեղարկել Տիմատիի համերգը։