Ուկրաինացի սահմանապահը կրակել է սելֆի անող ռուս տղամարդուն
Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանի անցակետում ուկրաինացի սահմանապահը կրակել է անցակտի հետ սելֆի անող ռուս տղամարդու վրա: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
Ռոստովի շրջանի Սահմանապահ ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ ռուս արհեստական լճակի մոտ ժամանակ անցկացնելիս են եղել և որոշել սելֆի անել՝ անցակետի ֆոնին:
Սահմանապահը գոռացել է «կանգ առ» և կրակել, որի հետևանքով էլ նրանցից մեկը վիրավորվել է: