Ֆրանսուա Օլանդը Դեպարդյեին զայրացրել է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Նորմանդական քառյակ»-ի բանակցությունների ժամանակ առաջին հերթին հետաքրքրվել է, թե, երբ են սնվելու: Այս մասին «Беларусь 1»-ին տված հարցազրույցում ասել է Ժերար Դեպարդյեն:
«Ես ամեն ինչ տեսել եմ. Օլանդը երբ Մերկելի հետ ժամանեց այստեղ, նրան հարցրեց, թե երբ են սնվելու: Ահա ժամանակակից Ֆրանսիան, դա զարմանալի է, սակայն, ճշմարտություն»,-ասել է Դեպարդյեն:
Դերասանը նաև նշել է, որ Բելառուսի նախագահն իրեն հիանալի է դրսևորել բանացությունների ժամանակ: Այս մասին գրում է Rambler.ru-ն: