Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է Սնուփ Դոգին
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է հանրահայտ ռեփփեր Սնուփ Դոգին:Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Guardian պարբերականին:Նրան ձերբակալել են թմրանյութ օգտագործելու մեղադրանքով:
Սնուփ Դոգին ձերբակալել է պարեկային ոստիկանությունը համերգից հետո:Ոստիկանները նկատել են,որ ռեփփերը թմրանյութի ազդեցության տակ է գտնվում:Նրան տարել են բաժին,և ռեփփերը թեստ է անցել,որից հետո Սնուփ Դոգը ազատ է արձակվել:Թեստի արդյունքները չեն հրապարակվել: