Լոնդոնի քաղաքապետը պատրաստվում է Շեքսպիրի կենսագրությունը գրել
Լոնդոնի քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Բորիս Ջոնսոնը պատրաստվում է Ուիլյամ Շեքսպիրի կենսագրությունը գրել:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն: Լոնդոնի քաղաքապետը դա կանի անգլիացի պոետի մահվան 400-ամյակի կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետը առաջին անգամ է գեղարվեստական ստեղծագործություն գրում: Գիրքը պետք է լույս տեսնի 2016 թվականին: Անգլիական ԶԼՄ-ները քննադատություններ են հնչեցրել՝ քաղաքապետի այդ որոշման հետ կապված,քանի որ կարծում են՝ Ջոնսոնի նման որոշումը կարող է շեղել նրան օրինական պարտականությունների կատարումից: