Ես վախենում էի դրա համար
Ես ծափողջույններով չեմ մտել երրորդ հանրապետություն, այլ վախով, երկյուղով, որովհետև ես տեսնում էի այն կորուստները, որ այսօր ահռելի թափով ավելի են մեծանում: Այն ժամանակ ես տեսնում էի, որ ժողովուրդը ճամպրուկները կապած է: Մարդկանց ուշքն ու միտքը դրսում էր: Հետո այն ժամանակ էլ եկամուտների հիմնական մասը արտագնա աշխատանքից էր ստացվում: Այստեղ այդքան աշխատանք չկար:
Այս հողը այդքան ժողովուրդ չէր բռնում իր վրա: Բնական է, որ մարդն իր գլխի ճարը տեսնելու համար այս երկրից պետք է գնար: Ես վախով էի վերաբերում այդ ամենին: Մի փոքր ցնցում էր պետք, որ մի կերպ առաջացած այդ փխրուն մարմինը, որ կոչվում էր Հայաստան երկիր, փուլ գար, փլվեր: Ես վախենում էի դրա համար:
Հրանտ Մաթևոսյան.
Դեկտեմբերի 25, 1998 թ.
Հովիկ Չարխչյան.ֆեյսբուք