Վորոնեժում մերկ տղամարդիկ փողոցում կայանած մեքենաները վնասել են
Վորոնեժի բազմահարկ շենքերից մեկի բակում 7 մերկ երիտասարդներ վնասել են կայանած 15 ավտոմեքենա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը: Ոստիկանության տվյալներով՝ տղաները եղել են 19-23 տարեկան:
Նրանք թմրանյութի ազդեցության տակ են եղել:
Այս պահին ձերբակալվածները գտնվում են ոստիկանական բաժանմունքում: