Փոխարենը առողջություն եմ ուզելու, մի հատ էլ գլխավոր դեր. Դատավորը չի բողոքի Անի Երանյանի դեմ.News.am
News.am-ը գրում է, որ Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մի քանի օր է աշխատանքի չի գնում, նա դեռ լիովին չի ապաքինվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դատավորը նշեց, որ իր վիճակը կարգավորվում է, կցանկանար հենց այսօր էլ աշխատանքի գնար, բայց դա կախված է առողջական վիճակից: Գագիկ Պողոսյանի մոտ վթարի հետեւանքով սալջարդներ եւ հեմատոմաներ են առաջացել, իսկ իր կնոջ՝ Մարինե Կարապետյանի մոտ ոտքի խնդիր կա, ինչպես նաեւ վթարից մնացած վախեր:
Մանրամասները` այստեղ: