rent a car in yerevan

Ինչպես ճիշտ կոշիկ ընտրել

06.Ապրիլ.2013 - 19:26

Բարձր կրունկներ հագնելիս կոնքն առաջ է գալիս, որի պատճառով մեջքն ավելի է կորանում՝ հանգեցնելով ողերի խախտման:

 

«Սուրսայր» բարձր կրունկներ


Այս կրունկով կոշիկը բոլորովին հոաալի չէ, նույնիսկ եթե կոշիկի կաղապարն անթերի է, կրնկամասը ամուր է, և առաջին հայացքից կոշիկը վստահություն է ներշնչում: Սակայն այս կարգի կոշիկների վրա մարմնի կշիռն անհավասարաչափ է բաշխվում, ինչի հետևանքով էլ, բացի «ուղղակի բարձր կրունկների» առաջացրած խնդիրներից, լինում են նաև այլ կարգի
անցանկալի հետևանքներ՝ կոշտուկներ, ոտքերի այտուցվածություն:

 

Բարձր պլատֆորմ


Ոտնաթաթի աշխատանքի արդյունքում (շարժումը կրունկից տեղափոխվում է դեպի ոտնաթաթ) կարգավորվում է մի շարք ներքին օրգանների աշխատանքը՝ սիրտ, երիկամներ, լյարդ: Պլատֆորմով կոշիկներ հագնելիս ոտնաթաթը «պարապության է մատնվում», և փաստորեն ներքին օրգանները զրկվում են իրենց աշխատանքը խթանող արտաքին ազդակից:
Դրա հետ մեկտեղ, ոտնաթաթի կամարը պահող մկաններն ու ջլերը նույնպես զրկվում են կծկվելու-թուլանալու հնարավորությունից, վատանում է արյան շրջանառությունը, իսկ դա բավականին հիմնավոր պատճառ է ժամանակի ընթացքում արթրոզի զարգացման համար:

 

Սուրքիթ


Հաճախակի սուր քթով կոշիկներ հագնելու հետևանքով թե' տղամարդկանց և թե' կանանց մոտ կարող է լայնակի հարթաթաթություն զարգանալ: Եվ ոչ միայն:
Մատների վրա ի հայտ են գալիս տգեղ, հիվանդագին կոշտուկներ, որոնք հնարավոր է հեռացնել միմիայն վիրահատական միջամտությամբ:

 

Տափակ կրունկներ


Տափակ կրունկներով կոշիկները զրկված են վերհակող, զսպակավոր ֆունկցիաներից, ինչը նույնպես կարող է ժամանակի ընթացքում հարթաթաթություն առաջացնել:

 

Ի դեպ


Առողջության համար անվնաս, օրինակելի կոշիկը պետք է ունենա հետնյալ հատկանիշները՝

- կրունկը պետք է լինի կայուն, 4 սմ-ից ոչ բարձր:

- Քիթը պետք է լինի կլորավուն կամ ուղղանկյունաձև, որպեսզի ոտքի բոլոր մատները ազատ և հանգիստ լինեն:

- Կրնկամասը պետք է չափավոր ամուր լինի, որպեսզի չհարի ու չսեղմի կոճերը, ինչպես նաև՝ չճնշի կրունկը:

http://www.doctors.am/am/mather-and-child/spa4/Ինչպես-ճիշտ-կոշիկ-ընտրել/3342?page=1
Կարդացեք նաև
Լրահոս
Ամենադիտվածներ
Գլխավոր լուրեր
- 02:30
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակնկալում է, որ հոկտեմբերի 29-ին գազի մասին բանակցությունների դրական արդյունքի կհանգեցնեն: Այս մասին գրված է Պորոշ
- 02:18
Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ երկրի արևելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն բարեփոխումների արդյունքում: Այս մասին գրում է Р
- 01:58
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին դատապարտել է Իրանի իշխանությանը կանանց նկատմամբ բռնություն գործադրելու համար, որոնցից մեկին դատապարտել են
- 00:10
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել քաղաքացիներին Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ քվեարկել նրա օգտին ում անձամբ իրենք են ցանկանում