Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինի վարորդը ոստիկանության աշխատակից է.Shamshyan.com (լուսանկարներ)
Shamshyan.com-ը գրում է, որ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում` Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ` 24-ամյա Անդրանիկ Շահինյանի վարած Opel Corsa մակնիշի 34 VC 815 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Սուքիասյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 AC 200 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գրիգոր Միտոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ: