Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի, մի քանի ապակի եմ ջարդել. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է, որ Սյունիքում վենդետայի ալիք է բարձրացել: Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքիմարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակում է տեղի ունեցել, կոտրվել են խանութի ապակիներն ու դռները: Հարձակումը կազմակերպել է Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը.«Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի, մի քանի ապակի եմ ջարդել» մեզ հետ զրույցում պարծեցավ Լիսկայի հավատարիմ թիկնապահը, ասելով, որ այդպիսով «հաղորդագրություն» է ուղարկել Կարեն Աթաջանյանին.«Թող դրանց զնգոցը հասնի Կարենի ականջներին, տուժողներ չեն եղել, գիշերվա 4-ին ո՞վ պետք ա ընդեղ լիներ, որ տուժեր»
-Բա ըտենց բան կարելի՞ էր անել, որ մանավանդ իրան, իրա ընտանիքին էդքան լավություններ ա արել, չի կարելի չէ՞:
Բայց նրա մեղքը դեռ ապացուցված չէ:
-Դե ժամանակի խնդիր ա:
Հիմա դուք հաշվեհարդա՞ր եք տեսնում, օրենքից վեր եք ձեզ դասում:
Բա կարելի՞ էր նման բան անել:
Իսկ ինչո՞ւ պետք է Կարեն Աթաջանյանը ցանկանար սպանել Խաչատրյանին, եթե ձեր ասելով այդքան լավություն է արել:
Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Հետաքննությունը կպարզի:
Իսկ ի՞նչ կասեք Արա Բուդաղյանի մասին, նա ի՞նչ կապ ունի:
-Եթե ընդեղ են, ուրեմն կապ ունեն, բա ինչի՞ ձեզ չեն տանում ԱԱԾ, եթե մասնակից չլինի, ընդեղ նստած չի լինի:
Մանրամասները՝ այստեղ: