«Վեցնյակ»-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Մոգերինի
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ միջազգային միջնորդների «Վեցնյակը» շարունակում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարել Թեհրանի հետ: Բաակացությունները կարող են տևել մի քանի օր:
«Մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն դա չի նշանակում, որ մենք երկարաձգում են ժամկետները»,-ասել է Մոգերինին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: