Կիևը երաշխավորում է գազի տարանցումը դեպի Եվրոպա
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է,որ Կիևը երաշխավորում է գազի տարանցումը դեպի Եվրոպա։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին։
«Մենք երաշխավորում ենք գազի տարանցումը, մենք երաշխավորում ենք էներգետիկ անվտանգությունը, և դրա համար,որպեսզի մենք աշխատենք երաշխիքով, մեզ պետք է եռակողմ արձանագրություն և երկկողմ համաձայնագրեր»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Ուկրաինանն միասնական դիրքորոշում ունի ԵՄ-ի հետ։