Հունաստանի՝ եվրագոտուց դուրսբերումից պետք է խուսափել. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը դեմ է Հունաստանի՝ եվրագոտուց դուրսբերմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պետք է աշխատենք ստեղծված իրավիճակի շուրջ: Ես հավատում եմ, որ Հունաստանի՝ եվրագոտուց դուրսբերումից անհրաժեշտ է խուսափել: Ես դեմ եմ Հունաստանի դուրսբերումից: Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, անհրաժեշտ է որոշում գտնել»,-Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ հույները դեմ են քվերակել վարկատուների հետ համաձայնությանը: Հունական կառավարությունը հայտարարել է բանակցությունների շարունակման պատրաստակամության մասին: