Երևան, 26.Մայիս.2016, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Եվ ո՞վ է հիմա հիշում մնացած բոլոր արձաններին Ռումինացի ցանցահենը խոստովանել է՝ կոտրել է Քլ... Դանակով հարձակվել էր իրեն օգնության հասած բու... «Թալիբան»-ը հերքել է, որ նոր առաջնորդը հրաժար... Երբ հնարավոր էր կանխել այս ամենը, «օրվա թեման... Ամենաշատ գրկախառնության համար հնդիկը Գինեսի ռ... Ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարություններով ո... Բեյոնսեն լուսանկարներ է հրապարակել դստեր, ամո... Գազով լի գնդակներն օգնում են պայքարել գիրությ... Ադրբեջանն ու անբարոյականությունը հոմանիշներ ե... Կամ նախահարձակ ենք լինում, կամ համաձայնում շփ... Դոնեցկը հնարավոր է միանա Ռուսաստանին. Զախարչե... Բերման է ենթարկվել իշխանության ներկայացուցչի ... «Զենիթ»-ն ու «Լեսթեր»-ը պատրաստ են 20 մլն եվր... Գարեգին Նժդեհը պատվանդամից ամբողջ օրը պետք է ... Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հերթական ստի բացա... Ռուսեֆը ներկայացրել է իր իմփիչմենթի «իրական պ... Հրդեհ՝ Սևանում Գարեգին Նժդեհի արձանը՝ Պետրոս Առաջինի դեմքով Պուտինը հայտնել է Ֆրանսիայի հետ տնտեսական համ... Սպանություն Երևանում. Կասկածանքով ոստիկանությ... Ադրբեջանում այնպիսի ոգևորություն է, կարծես Իս... Քերրին մեկնաբանել է Սավչենկոյի ազատ արձակումը ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք ... Լեդի Գագան ձի հեծած գնացել է մթերային խանութ ...

Կոճապղպեղի(իմբիր) բուժիչ հատկությունները

Կոճապղպեղը(իմբիր) հիանալի սննդամթերք է, որն օգտակար է մրսածության և սրտխառնոցի դեպքում, և ոչ միայն:

Կոճապղպեղի թուրմը կամ դրանից պատրաստված դեղամիջոցները լայնորեն օգտագործվում են մարսողական հիվանդությունների, շնչառական համակարգի խանգարումների, ինչպես նաև ալերգիկ (բրոնխային ասթմա) սրացումների ժամանակ:

Կոճապղպեղի օգտակարության հիմքում ընկած է ամրացնող և առույգացնող ազդեցությունը, իսկ շնորհիվ բաղադրության՝ կոճապղպեղի արմատը վերացնում է այտուցները (լյարդային կամ սրտային ծագման), օգնում է թունավորումների, աղիքի սպազմի ժամանակ, սրտխառնոցի դեպքում:

Կոճապղպեղը հատկապես օգտակար է հղիներին տոքսիկոզի դեպքում: Այն անվտանգ է պտղի համար և արդյունավետորեն օգնում է ազատվել անցանկալի հետևանքներից:

Կոճապղպեղն ունի նաև հակաբորբոքային հատկություն: Դրա հյութը կարող է օգնել մանր վերքերի կամ մաշկի բորբոքումների դեպքում: Կոճապղպեղով թեյը մրսածության ժամանակ թույլ է տալիս քրտնել ու ավելի արագ ոտքի կանգնել:

Կոճապղպեղի հակաօքսիդանտային հատկությունը թույլ է տալիս պայքարել զանազան մակաբույծների դեմ:

Երեխաների սննդի մեջ կոճապղպեղ են ավելացնում ախորժակը գրգռելու, աղիքի սպազմը հանելու համար:

Կոճապղպեղը նաև կարգավորում է զարկերակային ճնշումը, ինչը հատկապես կարևոր է հղիության ժամանակ, քանի որ այն օրգանիզմից դուրս է բերում հեղուկի ավելցուկն ու տոքսինները:

Ապացուցված է նաև կոճապղպեղի դրական ազդեցությունը իմպոտենցիայի և անպտղության կանխարգելման համար: Այն ունի հորմոնանման ազդեցություն և կարգավորում է էնդոկրինային գործառույթը: Պատահական չէ, որ արևելյան բժշկությունը կոճապղպեղը դեռ վաղ ժամանակներից օգտագործում է զանազան թուրմերի, դեղամիջոցների պատրասման համար:

Իմաստուն Հնդկաստանի գաղտնիքները

Հնդկաստանում ավանդաբար պատրաստվում է կոճապղպեղով ըմպելիք, որը բացի հիանալի համ ունենալուց, նաև շատ օգտակար կանխարգելիչ միջոց է:

Պատրաստման համար անհրաժեշտ է շրջանակներով կտրատել կոճապղպեղի արմատը՝ նախօրոք կեղևազատելուց հետո: Եռացող ջրի մեջ լցնում են շրջանակներով շերտատված կոճապղպեղը, մեծ ճաշի գդալով մեղր և կիտրոնի կեսը: Ըմպելիքը պատրաստ է: Այն թուլացնող ու հանգստացնող հատկություն ունի, ջերմացնում է մարմինն ու խաղաղեցնում է միտքը:

Կան մի քանի սահմանափակումներ

Կոճապղպեղի արմատը հարուստ է եթերային յուղերով, որոնք գրգռում են մարսողությունն ու ակտիվացնում են լորձաթաղանթի աշխատանքը: Բացի այդ, կոճապղպեղն ունի դառը համ, այդ պատճառով այն հակացուցված է ստամոքսի հիվանդությունների սրացման դեպքում:

Այն պետք է զգուշությամբ օգտագործել երիկամային քարերի առկայության ժամանակ, քանի որ կոճապղպեղն ունի միզամուղ հատկություն:

Չի կարելի կոճապղպեղն օգտագործել բորբոքային պրոցեսների ժամանակ, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, քանի որ այն առանց այն էլ ունի մարմինը ջերմացնող հատկություն: Կոճապղպեղով թեյը պետք է խմել այն ժամանակ, երբ մարմնի ջերմաստիճանը 38 աստիճանից ցածր է, կամ էլ մրսածության առաջին նշանների ժամանակ:

դիտվել է 173957 անգամ
Եվ ո՞վ է հիմա հիշում մնացած բոլոր արձաններին Ռումինացի ցանցահենը խոստովանել է՝ կոտրել է Քլ... Դանակով հարձակվել էր իրեն օգնության հասած բու... «Թալիբան»-ը հերքել է, որ նոր առաջնորդը հրաժար... Երբ հնարավոր էր կանխել այս ամենը, «օրվա թեման... Ամենաշատ գրկախառնության համար հնդիկը Գինեսի ռ... Ամբողջ դահլիճը հոտնկայս ծափահարություններով ո... Բեյոնսեն լուսանկարներ է հրապարակել դստեր, ամո... Գազով լի գնդակներն օգնում են պայքարել գիրությ... Ադրբեջանն ու անբարոյականությունը հոմանիշներ ե... Կամ նախահարձակ ենք լինում, կամ համաձայնում շփ... Դոնեցկը հնարավոր է միանա Ռուսաստանին. Զախարչե... Բերման է ենթարկվել իշխանության ներկայացուցչի ... «Զենիթ»-ն ու «Լեսթեր»-ը պատրաստ են 20 մլն եվր... Գարեգին Նժդեհը պատվանդամից ամբողջ օրը պետք է ... Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հերթական ստի բացա... Ռուսեֆը ներկայացրել է իր իմփիչմենթի «իրական պ... Հրդեհ՝ Սևանում Գարեգին Նժդեհի արձանը՝ Պետրոս Առաջինի դեմքով Պուտինը հայտնել է Ֆրանսիայի հետ տնտեսական համ... Սպանություն Երևանում. Կասկածանքով ոստիկանությ... Ադրբեջանում այնպիսի ոգևորություն է, կարծես Իս... Քերրին մեկնաբանել է Սավչենկոյի ազատ արձակումը ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք ... Լեդի Գագան ձի հեծած գնացել է մթերային խանութ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan