Հալեպում մահապարտ գրոհայինն իրեն պայթեցնելով սպանել է 25 մարդու
Հալեպում «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման մահապարտ գրոհայինն իրեն պայթեցրել է զինված ուժերի պահակակետի մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ։
Սիրիայի զինված ուժերը կանխել են քաղաքը զավթելու ահաբեկչական խմբավորումների փորձը։ Այս մասին գրում է BBC-ն:
Իսկ պայթյունի հետևանքով եղած զոհերը զինծառայողներ են և սիրիական բանակի դաշնակցային ուժերի ներկայացուցիչներ։ Բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։