ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի անդամակցության հայտը
ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի անդամակցության հայտը՝ անկախ որևէ այլ երկրի դիրքորոշումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Հայտ ներկայացնելը կամ չներկայացնելը վերաբերում է անձամբ Ուկրաինային: Եթե Ուկրաինան որոշի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, այդ հայտը կգնահատվի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող այլ երկրների հայտերը»,- ասել է նա։
Սթոլթենբերգը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Դոնբասի անջատողականներին զենք մատակարարելու համար։ Այս մասին գրում են ուկրաիանական լրատվամիջոցները: