Հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատանքի վայրում քնելը օգտակար է
Հազվադեպ կարելի է հանդիպել աշխատանքի այնպիսի վայր, որտեղ հնարավոր լինի քնել: Գործատուներին հարկավոր է վերանայել իրենց դիրքորոշումը՝ կապված աշխատողների հանգստի հետ: Այս մասին հայտնում է medvesti.com-ը: Առողջ քունը կարող է մի քանի անգամ բարձրացնել աշխատելու կարողությունը: Քնի պակասը սովորական երևույթ է դարձել ժամանակակից մարդու համար: Միայն աշխատանքի գնալու ճանապարհը կարող է տևել 1 ժամ: Որպեսզի ճիշտ ժամին հասնեն աշխատավայր, մարդիկ ավելի վաղ են արթնանում: Կեսօրին աշխատողներն արդեն հոգնած են զգում իրենց:
Հետազոտվել է 40 կամավոր, և նրանց առաջարկվել է հանգստանալ կեսօրին: Մի մասը տեսանյութեր է դիտել,մյուսները քնել են: Հանգստից հետո թեստի միջոցով որոշվել է նրանց աշխատելու ունակությունը և ակտիվությունը:1 ժամ հանգստանալուց հետո մարդիկ վերականգնել են ուժերը, և նրանց մոտ աշխատելու մեծ ցանկություն է առաջացել. չէ՞ որ եթե մարդը քնելու կարիք ունի,ավելի լավ է նրան ժամանակ տալ հանգստանալու, որպեսզի ի վիճակի լինի շարունակել աշխատանքը և կատարել առաջադրանքները: