Զգույշ եղեք ֆեյսբուքյան խմբերում տարածվող աշխատանքային հայտարարություններից
Ժող, ուրեմն աշխատանք առաջարկելու հայտարարություններ են տեղադրում ֆեյսբուքյան համապատասխանական խմբերում, առաջարկում են զանգել էս համարով՝ առանց զգուշացնելու, որ վճարովի է զանգը․ 09000**** (սա վճարովի զանգերով համարներ են , որոնք սկսվում են 0900, սրա հակառակը 0800 անվճար համարներն են) ։
Զանգողը քաշվում ա, քանի որ րոպեն հազար դրամ ա տանում։ Կարճ ասած՝ զանգելուց հաստատ համոզվեք, որ Հայաստանի հասարակ համար ա, թե չէ նման համարներ շատ կարող են լինեն ու հա փոխվեն։
Հայտնաբաերեց @ED Martirosyan
Հ.Գ. մեկնաբանություններում այլ կարծիք հայտնողներ կան։ Ասեմ՝ դա նորմալ բիզնես ա՝ վճարովի համարով փող աշխատելը։ Բայց զանգողին պետք է զգուշացնել մինչեւ զանգելը։ Հակառակ դեպքում տրիվիալ գռդոն ու քցոցի ա դառնում:
Սամվել Մարտիրոսյան. ֆեյսբուք