Սաակաշվիլին անցել է խիստ պայմաններին
Ուկրաինայի Օդեսա շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին անարդյունավետ աշխատանքի համար մարզպետարանի 2 վարչություն է լուծարել:
Այդ ամենի արդյունքում նա աշխատանքից ազատել է ավելի քան 20 աշխատակցի: Դրանից հետո Սաակաշվիլին ասել է, որ պարբերաբար քաղաքացիներից կաշառակերության մասին բողոքներ է ստանում։
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար պետք է վճարել, դա արագ տալու համար՝ ավելի շատ գումար։ Աղետ է իսկական»,- ասել է նա։