Հունաստանում ընթանում է կարևորագույն հանրաքվեն
Հունաստանում սկսվել է միջազգային վարկատուների պայմաններին համաձայնելու վերաբերյալ հանրաքվեն։
Հարցումները վկայում են, որ ներկայացվածության բարձր ցուցանիշ է գրանցվելու։ Բացվելուց հետո տեղամասեր են սկսել այցելել բոլոր տարիքի մարդիկ՝ թե՛ երիտասարդներ, թե՛ տարեցներ։
Կառավարությունը հույս ունի, որ ժողովուրդը «ոչ» կասի։ Քաղաքական գործիչների մի մասը՝ հիմնականում նախկին և վարկատուների հետ նախորդ երկու հուշագրերը ստորագրածները կոչ են անում ասել «այո», հայտարարելով, որ խոսքը Հունաստանի՝ Եվրոպայում և եվրոգոտում մնալուն է վերաբերվում։