Սարկոզին՝ Հունաստանի գործող վարչապետի մասին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Հունաստանի գործող վարչապետը պետք է հեռանա այն դեպքում, եթե Հունաստանն ու վարկատուները համաձայնության գան:
Սարկոզիի գնահատմամբ` «պարոն Ցիպրասն ինքն իրեն անելանելի վիճակում է դնում: Եթե Հունաստանի ժողովուրդը քվեարկի Եվրոպայի կողմից առաջարկված ծրագրի օգտին, նա ստիպված կլինի հեռանալ»:
Սարկոզին մասնավորապես ասել է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարական տա, եթե ժողովուրդը քվեարկի ներկա վիճակով վարկատուների հետ համաձայնության ձեռքբերման օգտին: