Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները «որսալու» համար Շվեդիան հանել է իր սեփականը
Շվեդիայի ռազմաօդային ուժերը օդ են հանել իրենց կործանիչները` Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները «որսալու» համար:
Շվեդ զինվորականների տվյալներով այս միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի վաղ առավոտյան, երբ Բալթիկ ծովի հարավային հատվածում` Գոթլանդ կղզուց արևելք ռուսաստանյան ռմբակոծիչներ են հայտնվել:
Խոսքը ռուսաստանյան երկու ՏՈւ - 22 ռազմական օդանավի մասին է: Վկայակոչվում է Շվեդիայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության հայտարարությունը: